Ներքին 8 ամիս առաջ - 11:58 05-02-2026

ՀՌՀ-ն խստացրել է վերահսկողությունը հեղինակային իրավունքի և գովազդի ոլորտում

Վերջին տարիներին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը զգալիորեն ավելացրել է վերահսկողական վարույթների քանակը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարչական վարույթ։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ իրականացվող վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը։

«Վարույթների մի մասը վերաբերում է հեղինակային իրավունքի խախտումներին։ Սա մեզ համար կարևոր է, քանի որ Հայաստանն ունի նաև միջազգային պարտավորություններ։ Երբ տնտեսավարող սուբյեկտները ծախսեր են կատարում՝ բովանդակություն ձեռք բերելու կամ արտադրելու համար, և որևէ հեռարձակող առանց պայմանագրի սկսում է այդ բովանդակության անօրինական տարածում, դա վնաս է հասցնում օրինական գործող սուբյեկտներին»,- ընդգծեց նա։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը, ինչպես նաև հաղորդումներից առաջ օրենքով սահմանված նախազգուշացումների բացակայությանը։

«Այս պատժամիջոցները հանրօգուտ բնույթ ունեն, քանի որ մենք չենք կարող թույլ տալ այնպիսի գովազդ կամ բովանդակություն, որը վնասում է քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջությանը»,-նշեց նա։

Հակոբյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կողմից կիրառված որևէ պատիժ նպատակ չի ունեցել սահմանափակելու խոսքի ազատությունը, և ընդգծեց, որ իրականացված վերահսկողությունը չի խաթարել հանձնաժողովի և հեռարձակողների հարաբերությունները։

«Մենք լավ ենք իրար հասկանում, և մեր քայլերի արդյունքում վերջին տարիներին էականորեն նվազել են հեղինակային իրավունքի խախտումները։ Ավելին, մեր միջազգային գործընկերներից ստանում ենք շնորհակալական նամակներ անզիջում պայքարի համար, ինչը խոսում է նաև Հայաստանի հեղինակության մասին միջազգային ասպարեզում»,– եզրափակեց հանձնաժողովի նախագահը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն