Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 16:13 04-02-2026

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում