Ներքին 8 ամիս առաջ - 15:35 04-02-2026

Ինչպես է Սրբուհի Գալյանը վերաբերվում բռնությամբ ցուցմունք կորզելու պրակտիկային

Ինչպիսի՞ն է Ադրարադատության նախարար Սրբուհի Գալյանի գնահատականը համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ, որտեղ ոստիկանը խոշտանգում ու հայհոյում էր քաղաքացուն, և ընդհանրապես՝ ինչպե՞ս է նախարարը վերաբերվում բռնությամբ ցուցմունք կորզելու պրակտիկային, և որքանո՞վ է այն հարիր ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր երկրին։

Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում նախարարն Oragir.News-ի այս հարցին պատասխանեց, որ օրենքն արդեն իսկ խիստ գնահատական է տալիս բռնության ցանկացած դրսևորմանը։

«Իմ գնահատականը չի կարող այլ լինել, քան օրենքով սահմանվածը։ Այն, ինչը տեսել ենք խստորեն դատաարտելի է։ Եվ ես առիթ եմ ունեցել ասելու, որ բռության ցանկացած դրսևորում չպետք է տեղ ունենա մեր երկրում։ Բայց ցավոք սրտի՝ նմանատիպ իրավիճակների մենք բախվում ենք։ Ի՞նչ պետք է անել այս դեպքերում, պետք է կոշտ արձագանք։ Այիսնքն՝ պետք է քրեական վարույթ նախաձեռնել և պատժել այն անձին, որ նման արարք է թույլ տվել։ Եվ ես ցավում եմ, որ այսքան փոփոխություններից հետո դեռ կան այն պիսի անձինք, որոնք թույլատրելի են համարում նման անթույլատրելի վարքագիծը, որը ստվերում մի ամբողջ համակարգի գործառույթի պատշաճ իրականացումը։ Դա անընդունելի երևույթ է»,- ասաց նախախարը հիշեցնելով, որ խոշտանգումն իրականացնող քննիչի լիազորությունները կասեցված են, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախարարը հավելյալ ընդգծեց, որ օրենքը հստակ արձագանք է տալիս՝ ասում է, որ դա խոշտանգում է։ Եվ պետությունը պարտավոր է ցանկացած դեպքի հետևից գնալ ու բացահայտել։

ՔՊ-ին նվիրատվություն կատարելու մասին Oragir.News-ի հարցին՝ նախարարը նշեց, որ նվիրատվություն չի արել նախորդ տարիներին, սակայն առաջիկայում գումար է փոխանցելու, քանի որ առաջադրվել է ՔՊ ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան