Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 22:46 03-02-2026

Իրենց ուզած մարդուն են նշանակելու գնդերեց, եթե անգամ նա կարգալույծ է

Շուրջ 19 տարի գնդերեցի ծառայություն իրականացրած Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը արդեն երեք օր է՝ զրկված է զինծառայողների հետ աշխատելու հնարավորությունից։ Նա այլևս չի կարող զորամասերում ներկայացնել հոգևոր կյանքը և իրականացնել իր հոգևոր առաքելությունը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

Oragir.News-ի հետ զրույցում գնդերեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանն ասում է, որ իշխանության կողմից սկսված արշավը ոչ թե անձի դեմ է, այլ եկեղեցու։

«Հասկանալի է, որ սկսված արշավը անձի դեմ չէ, եկեղեցու դեմ է։ Եթե անձի դեմ լիներ, ապա չեմ կարծում, որ գնդերեցությունը խանգարում էր։ Այս ամենը եկեղեցու դեմ ուղղված քայլեր են, իսկ թե ինչի են ուզում հասնել դա էլ արդեն իրենք կիմանան։ Չեմ կարծում, որ այս տարբերակով լավ տեղ կարող է տանել իրենց մտահղացումը։ Մի օրվա մեջ որոշում են կայացրել, հաջորդ օրը կանչել և ծանոթացրել են հրամանին և դրա հաջորդ օրն էլ լինի ծառայության վերջին օրը»,- նշում է նա։

Գնդերեցը չի բացառում, որ իշխանությունները իրենց ուզած մարդուն են նշանակելու գնդերեց, եթե անգամ նա կարգալույծ է։

«Պաշտպանության նախարարը ամբողջական իմաստով իրավունք չուներ հոգևոր առաջնորդությունը դադարեցնելու, բայց իրենց ասելով առաջնորդությունը չի լուծարվում, այլ ֆորմատն է փոխվում։ Իրենց ուզած, իրենց հարմար, իրենց ենթակա մարդիկ են պետք։ Իրենց հարմար կադրեր պետք է ընտրեն, չգիտեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ կլինի՞, թե ոչ։ Կարող է նաև կին լինել, կարգալույծ եղած քահանաներ»,- շարունակում է Տեր Հակոբը։

Գնդերեցի խոսքով` ճնշումներ են իրականացվել գնդերեցների նկատմամբ, որին շատ քչերը ենթարկվեցին, ինչը ստիպեց, որ գնան այսպիսի կտրուկ քայլերի։

«Միանձնյա որոշում են կայացրել, որը չեմ կարծում, որ ի օգուտ բանակի է, ի օգուտ զինվորի է։ Զինվորներից պետք է հարցնել, թե ինչ նշանակություն է ունեցել հոգևոր առաջնորդությունը իր կյանքում»,- եզրափակում է գնդերեց Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի