Արտաքին 8 ամիս առաջ - 21:15 03-02-2026

Իլոն Մասկի՝ X սոցիալական ցանցի Ֆրանսիայի գրասենյակներում խուզարկություններ են իրականացրել

Ֆրանսիայում խուզարկել են X (նախկին Twitter) սոցիալական ցանցի գրասենյակները. հաղորդել է Փարիզի դատախազությունը X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությամբ։

Դատախազության տեղեկացմամբ՝ գործողությունն իրականացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները՝ Եվրոպոլի և Ֆրանսիայի ոստիկանության համապատասխան ծառայությունների աջակցությամբ։Խուզարկությունները կատարվել են 2025 թվականի հունվարին մեկնարկած քրեական հետաքննության շրջանակում։

Նույն հաղորդագրության մեջ Փարիզի դատախազությունը նաև հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը X հարթակում և առաջարկում է հետևել գերատեսչության պաշտոնական էջերին այլ սոցիալական ցանցերում։Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցի նկատմամբ՝ ալգորիթմների հնարավոր մանիպուլյացիայի կասկածանքով։

Հետաքննության հիմքում երկու բողոք է՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորից և բարձրաստիճան պետական պաշտոնյայից։

Ֆրանսիական իշխանությունները X ընկերությունից պահանջել են տրամադրել հասանելիություն հարթակի ալգորիթմներին, ինչպես նաև օգտատերերի բոլոր հրապարակումների վերաբերյալ տվյալներին։ Ընկերությունը, իր հերթին, հետաքննությունը բնութագրել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ