Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:45 02-02-2021

ԻԼՈՆ ՄԱՍԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻԿԻՆ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԵՍԱԽԱՂԵՐ ԽԱՂԱԼ

Ձեռնարկատեր Իլոն Մասկի հիմնադրած ամերիկյան Neuralink ընկերությունը հաջողությամբ չիպավորել է կապիկին և սովորեցրել նրան տեսախաղեր խաղալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: «Մենք ունենք գանգի իմպլանտով կապիկ, որը կարող է սեփական բանականությամբ տեսախաղեր խաղալ: Իմպլանտն անտեսանելի է, կապիկը՝ երջանիկ»,- պատմել է Մասկը: 2020 թ. օգոստոսին Neuralink-ի շնորհանդեսին Իլոն Մասկը ցուցադրել էր ուղեղում տեղադրված չիպերով խոզերի: Ձեռնարկատիրոջ խոսքերով, չիպավորման տեխնոլոգիան ապագայում կարող է օգնել գլխուղեղի կամ ողնուղեղի խանգարումներով տառապող մարդկանց:

Ամենից շատ դիտված