Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:30 03-02-2026

Ալեն Սիմոնյան ասեցիք՝ մնացածն արդեն հերիք ա. մենակ հիմար մարդն Արցախի էջը փակված կհամարի. հարցում

«Այն, ինչ մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան էջը փակված է, խաղաղության դարաշրջան է, այդ «առաջարկը» հանրության կողմից ընդունվել է»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել. «Համաձա՞յն եք Ալեն Սիմոնյանի հետ, որ հայ ժողովուրդն ընդունել է Արցախի էջը փակելու իրենց առաջարկը»։

Քաղաքացիների արձագանքները նույնն էին, նրանք չեն ընդունում որոշումը։ Մի կին հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով․ «Ինձ տենց հարցեր մի տուր։ Անունները մի տուր դրանց»։

Մեկ այլ կին ասաց. «Ես էդպես չեմ կարծում, դա ինքնասիրության հարց է։ Իմ արմատները էնտեղից են։ Այդ ամենը նշանակում է՝ ազգը վերջացավ, ուղղակի կարելի է պայքարել, իսկ առաջ գնալու հիմքը կրթությունն է»։

Արցախցի մի տղամարդ կտրուկ անհամաձայնություն հայտնեց Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ․ «Ալեն Սիմոնյան ասեցիք՝ արդեն հերիք է։ Դրանց հետ համաձայն չեմ։ Հիմար մարդը էդպես բան կասի»։

Մի կին նշեց, որ ազգային որևէ բան չի տեսնում նրանց մեջ. «Ազգային ոչ մի բան դրանց մեջ չկա։ Հանուն էդ աթոռի, Աստված չանի, էս էլ ծախեն»։ Նա պատմեց, որ ուսուցիչ է եղել, և իր աշակերտներից շատերը զոհվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի