Սպորտ 7 ամիս առաջ - 20:25 02-02-2026

Եվրոպական ակումբը մեծ ուշադրությամբ հետևում է Թիկնիզյանին․ դիտարկվում է հայ պաշտպանին ձեռք բերելու տարբերակը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։

Ըստ TransferFeed-ի՝ գերմանական ակումբը կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել «Ցրվենա Զվեզդային»։

«Այնտրախտի» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպա լիգայի շրջանակում կայացած «Մալմյոյի» դեմ խաղին և տպավորված են մնացել 26-ամյա ֆուտբոլիստի արագությամբ, տեխնիկայով և խաղային այլ որակներով։ Գերմանական ակումբի ներկայացուցչները ֆուտբոլիստի խաղին հետևել են նաև «Ռայկո Միտիչ» մարզադաշտում՝ իսպանական «Սելտայի» դեմ կայացած մրցավեճում։

Թեև իսպանական թիմի դեմ խաղում հայ պաշտպանի ելույթը նշվել է որպես նրա սովորական ստանդարտներին չհամապատասխանող, դա չի հիասթափեցրել «Այնտրախտին»։ Ակնկալվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը։

Սերբական ակումբը մտադիր չէ վաճառել Թիկնիզյանին 4,5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Բացի այդ, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն մրցաշրջանի ընթացքում և ցանկանում է պահել նրան թիմում մինչև առաջնության ավարտը։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանը սերբական ակումբին միացել է 2025 թվականի հուլիսին, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ներքին առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Armsport

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու

Ձեզ գուցե հետաքրքրի