Ներքին 7 ամիս առաջ - 14:56 02-02-2026

Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ի ԼԳԲՏ շքերթին. Բաղդասարյանը հերքում է

Մեդիադաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բսղդասարյանը:

«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։

Հրապարակման հեղինակ Օկայ Դեմփրեյը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։

Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է՝ ընտրական գործընթացներին ընդառաջ»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ ԼԳԲՏ շքերթի մասին կեղծ կայքով տարածված այս կեղծ լուրում ընդգծվում է, իբր շքերթի անցկացումը հնարավոր է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի աջակցությամբ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է անձամբ գլխավորել երթը՝ ընդգծելով միջոցառման պատմական նշանակությունն ու իր նվիրվածությունը արժանապատվության և մարդու իրավունքների արժեքներին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին