Սպորտ 5 ամիս առաջ - 09:37 01-02-2026

Եվրո-2026. Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր պատմական ելույթը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում։ Մ

րցաշարին առաջին անգամ մասնակցող մեր ընտրանին քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Խորվաթիայի հավաքականի հետ և պարտություն կրեց 0:3 հաշվով։

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած հանդիպման ճակատագիրը վճռվեց առաջին խաղակեսում։ Խորվաթ ֆուտզալիստներն ավելի վստահ մեկնարկեցին՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի դարպասը։ Ռուբեն Նազարեթյանի սաները նույնպես ստեղծեցին իրական գոլային պահեր, սակայն եզրափակիչ հարվածներում չբավականացրեց դիպուկությունը։

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը՝ ավելի շատ վերահսկելով գնդակը և ակտիվություն ցուցաբերելով առջևի գծում։ Հանդիպման վերջին 10 րոպեներին մեր թիմը անցավ «5-րդ դաշտային խաղացողի» մարտավարությանը՝ փոխարինելով դարպասապահին, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը լքում է մրցաշարը՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ խմբային փուլում։ Հիշեցնենք, որ B խմբում մեր թիմը գրավել էր առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով խաղը Լիտվայի հետ։

Կիսաեզրափակիչում Խորվաթիան կմրցի Իսպանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ։ Մյուս կիսաեզրափակիչի ուղեգիրն արդեն նվաճել է Ֆրանսիան, որը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով պայքարից դուրս է թողել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին