Արտաքին 8 ամիս առաջ - 13:24 29-01-2026

ԵՄ-ն ԻԻՀՊԿ-ն կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. Կալաս

Եվրոպական միությունը, ամենայն հավանականությամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին հունվարի 29-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ, և ես նաև ակնկալում եմ, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառենք ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Սա նրանց կդասի «Ալ Քաիդա»-ի, «Համաս»-ի, «ԴԱԻՇ»-ի հետ նույն շարքում։ Եթե դուք գործում եք որպես ահաբեկիչ, ձեզ պետք է վերաբերվեն որպես ահաբեկչի։ Ակնհայտ է, թե ինչ ենք տեսնում. Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը և ռեժիմի կողմից ձեռնարկված միջոցները իսկապես ծանր են։ Ահա թե ինչու մենք նաև հստակ ուղերձ ենք հղում, որ եթե դուք ճնշում եք մարդկանց, դա գին ունի, և դուք նաև պատժամիջոցների կենթարկվեք դրա համար», - ասել է նա։

Կալասը հայտնել է, որ ԱԳ նախարարների նիստի բավական հագեցած օրակարգ են ունենալու, որում ներառվելու է նաև ուկրաինա-ռուսական պատերազմը։

ԵՄ բարձր ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք նախատեսում են «սև ցուցակի» մեջ ներառել Ռուսաստանը փողերի լվացման հարցով։

«Կարծում եմ՝ ցանկացած միջոց, որը կստիպի Ռուսաստանին ներգրավվել իրական բանակցություններում, լավ է, և մենք այսպես ենք առաջ շարժվելու»,- հայտնել է Կալասը։

Քննարկվելիք հարցերի շրջանակում կներառվի նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայում և Սիրիայում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի