Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:20 20-05-2021

ԵԽ-ն պատրաստվում է թուրքական «Գորշ գայլերի» շարժումը ներառել ահաբեկչական խմբերի ցանկում

Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Հատկանշական է, որ ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը որոշվում է ԵՄ պետությունների ղեկավարների և կառավարությունների կողմից: Չնայած այս ամենին՝ Եվրախորհրդարանի կողմից ձեռնարկված այս քայլը կարևոր է այն առումով, որ առաջին անգամ ԵՄ մարմիններից մեկն այս «իդեալիստական ​​շարժման» համար օգտագործում է «ահաբեկչական» բառը:

Զեկույցում ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:

Բացի դրանից՝ ԵԽ-ի զեկույցում առաջարկվում է ուշադրությամբ հետևել նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Զեկույցում այդ խմբավորումը ծայրահեղական և ռասիստական է որակվել, ինչպես նաև նշվել, որ դրա գործունեությունը մտահոգիչ է ոչ միայն Թուրքիայի, այլև ԵՄ երկրների համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվել էր Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից ներկայացված օրինագիծը:

Ըստ այդ օրինագծի՝ դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան