Մամուլ 9 ամիս առաջ - 08:50 29-01-2026

ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ այսօրվա կառավարության նիստում քննարկվելու և հաստատվելու է նոր նախագիծ, համաձայն որի՝ կփոփոխվի և կլրացվի ԽՍՀՄ Խնայբանկից դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվել էր, որ 2026 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին՝ Կառավարության սահմանած կարգով։

Նախագծի կյանքի կոչումից հետո առաջացած մի շարք խնդիրների պատճառով կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ նշված օրենքում։

Ըստ նախագծի՝

կարգավորվում է՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց,

ուժը կորցրած է ճանաչվում ավանդի դիմաց փոխհատուցման՝ կանխիկ եղանակով վճարման ընթացակարգեր սահմանող դրույթները,

սահմանվում է կարգավորում, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված, սակայն չդադարած և վճարման կանխիկ եղանակն ընտրած ավանդատուի կողմից տվյալ ամսում փոխհատուցումը չստանալու դեպքում նրա տվյալները կարող են ներառվել յուրաքանչյուր հաջորդ ամսվա կանխիկ եղանակով փոխհատուցման էլեկտրոնային վճարման ցուցակում, բայց ոչ ավելի, քան մինչև 2026 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակում։

Ստացվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի 2026 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը՝ անկանխիկ եղանակով»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար