Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան ծաղիկներ է խոնարհել պատերազմում զոհվածների հիշատակին․
«Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ: Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը, Զինված ուժերում իրավունքների երաշխավորման կառուցակարգերի կատարելագործումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։