Խոնարհվում եմ ձեր առաջ․ Սասուն Միքայելյանը՝ մարտական հերթապահության մեկնող երկրապահներին
ԵԿՄ-ում շարունակվում է մեր պետական սահմանների անվտանգության ապահովման համար իրականացվող գործընթացը։ Երկրապահների հերթական խումբն է մեկնել մարտական հերթապահության։
Մարտական հերթապահության մեկնող անձնակազմին ԵԿՄ վարչության բակից ճանապարհելիս շնորհակալությունն է հայտնել վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Խոնարհվում եմ ձեր առաջ»,- նշել է նա։