Ներքին Միտք 4 ամիս առաջ - 21:30 27-01-2026

Նոր բաժանում ու զավեշտ. ինչ տվեց մեզ Հունվարի 27-ը

Տոները, հիշատակի օրերը կոչված են միավորելու, ցույց տալու, որ հասարակությունն օրգանական ամբողջություն է՝ միասին ուրախանում է, միասին սգում։ Հունվարի 27-ն այսօր առաջին անգամ նշվեց որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների օր։

Ի՞նչ տվեց մեզ Հունվարի 27-ը, միավորե՞ց հասարակությունը, թե՞ նոր կռվի առիթ դարձավ։

Նախ սկզբնապես պարզ չէր, թե ինչո՞ւ էր ընտրվել հունվարի 27-ը։ Բերված հիմնավորումները համոզիչ չէին։ Տարածված վարկածներից մեկով ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել տարանջատել Բանակի օրն ու զոհերի հիշատակին տուրք մատուցելու օրը, որ Հունվարի 28-ին Եռաբլուր չայցելի, այլ մեկ օր շուտ։ Ինչո՞ւ։ Միթե՞ կարելի է այսպես անզգույշ վարվել զոհերի հարազատների հետ, անտեսել անդառնալի կորուստ ունեցած մարդկանց հույզերը, զգացմունքները։ Միթե՞ կարելի է այս հարցում ժողովրդի ընկալումներին դեմ գնալ, անջատվել նրանից։

Հայ եկեղեցու 5 տաղավար տոների հաջորդող օրերը մեռելոց է։ Սա ավանդույթ է հայ իրականության մեջ։ Այս տրամաբանությամբ՝ կարող էին հունվարի 29-ին նշել Հայրենիքի պաշտպանության զոհերի հիշատակի օրը։ Սակայն վարվել են հակառակ կերպ։ Հիշատակի օրը բերել են Բանակի տոնից առաջ։ Այսինքն՝ վարվել են եկեղեցում ընդունված ավանդությանը հակառակ։ Ինչո՞ւ ամեն կիրակի պատարագի գնացող ու ծնկաչոք աղոթող ղեկավարները հաշվի չառան այս ավանդույթն ու հակառակ կերպ վարվեցին։

Վտանգավոր ասեկոսե է շրջանառվում, թե Հունվարի 27-ը թելադրված է դրսից, թե այն համընկնում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հետ։ Այս օրը հիշատակի միջոցառումներ են անցկացնում նաև ռուսները, հարգանքի տուրք են մատուցում Երկրորդ աշխարհամարտում Լենինգրադ քաղաքի բլոկադայի զոհերի հիշատակին։ Արտաքին ծագման մասին կասկածներն ավելի են գցում իշխանությունների հանդեպ վստահությունն ու արժեզրկում Հունվարի 27-ի խորհուրդը։

Ի վերջո՝ անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը Հունվարի 27-ի հարցում։ Նրանք բոյկոտեցին այսօրը, չայցելեցին Եռաբլուր, օրվա կապակցությամբ ուղերձներ չհղեցին, ցույց տվեցին, որ չեն ընդունում օրենքը։ Նրանք փաստացի դեմ գնացին ՀՀ օրենքին։ Եթե սա ապստամբություն է, ապա ենթադրելի է, որ առաջիկայում նրանք կհայտարարեն, որ ՀՀ օրենքները չեն ճանաչում։ Սա զավեշտալի է, հաշվի առնելով այն, որ նրանք ԱԺ պատգամավոր են, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս։ Ինչպե՞ս կարող է օերնսդիրն այսպիսի արհամարհական վերաբերմունք ունենալ օրենքի հանդեպ։ Եթե այդքան սկզբունքային են ու չեն կարող ընդունել Հունվարի 27-ը, ապա թող ազնիվ լինեն մինչև վերջ ու դնեն մանդատը, հրաժարվեն պատգամավորի աշխատավարձից ու պարգևավճարից, դառնան ֆիդայի և ապստամբություն հայտարարեն։ Եթե մանդատը չեն դնում, բայց բոյկոտում են ԱԺ ընդունած օրենքը, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ ԱԺ-ում ընդդիմությունը կա՛մ խորը դեպրեսիայի մեջ է, կա՛մ անարխիստական դիրքորոշում է ընտրել, ինչը նույնպես զավեշտալի է, հաշվի առնելով այն, որ խորհրդարանական ընդդիմության առաջնորդները ՀՀ նախկին նախագահներն են, ո՛չ Նեստոր Մախնո են, ո՛չ Մաքս Շտիրներ։

Կարճ ասած՝ Հունվարի 27-ը ոչ թե միավորեց հասարակությունը, այլ խորացրեց ու ցայտուն դարձրեց սոցիալական բաժանումը։ Հունվարի 27-ն իրականում դարձավ հասարակության բաժանումն ու անհանդուրժողականությունն ընդգծելու օր։ Լավատեսորեն մաղթենք, որ այս վտանգավոր ու զավեշտալի իրավիճակը շարունակություն չունենա, և գալիք տարի Հունվարի 27-ը նշվի ազգովի, ամբողջ ժողովրդով կամ դուրս գա ազգային օրացույցից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան