Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:41 09-10-2023

Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության Ինչպես հայտնի է՝ արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ: Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ:

Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ: Տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ: 100-ավոր անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվեց:

Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության: Բացի այդ, ներազգային թշնամանք տարածող իշխանության որևէ աջակցի վերաբերյալ հրապարակված չէ հանրային քրեական հետապնդման մասին որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ այդ հիմքով բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ նույնիսկ հիմա էլ մտացածին պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով ապօրինաբար ձերբակալվում են:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքը այս օրերին մշտապես եղել են արդար ցասում ապրող մեր հայրենակիցների կողքին, ցուցաբերելով իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն: Այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շարունակում են պարբերաբար պատգամավորական այցերը քրեակատարողական հիմնարկներ: Մենք շարունակելու ենք համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում