Ներքին 8 ամիս առաջ - 16:24 27-01-2026

Աջակցում ենք հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում․ Մայա Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին Սանդուն նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։

«Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»,- նշել է Սանդուն։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի