Արտաքին 4 ամիս առաջ - 23:39 26-01-2026

Առաջիկա ժամերին Մոսկվան կծածկվի ձյան ապոկալիպսիսով

Ռոսկոսմոսը Telegram-ում հրապարակել է տիեզերքից արված մի լուսանկար, որում երևում է Մոսկվային մոտեցող ցիկլոնը։

«Հունվարի 26-ին մայրաքաղաքին է մոտեցել ձնաբեր ցիկլոնը... Թե ինչ տեսք ունի ցիկլոնը, ցույց են տվել Ռոսկոսմոսի արբանյակները»,- ասված է լուսանկարի նկարագրության մեջ։

Պատկերը ստացել են «Էլեկտրո-Լ» և «Արկտիկա-Մ» սերիայի արբանյակների միջոցով։

Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գիշերը Մոսկվայում սպասվում է առատ ձյուն և վայրկյանում 7–12 մետր արագությամբ քամի։ Հիդրոօդերևութաբանական կենտրոնը հունվարի 27-29–ը Մոսկվայում հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։

Ամենից շատ դիտված