Ներքին 4 տարի առաջ - 11:22 02-05-2022

Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք. Իշխան Սաղաթելյան

Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ունենք 100-ից ավելի բերման ենթարկվածներ. «Ամբողջ ներքին զորքերը, կարմիրբերետավորները, մարզերի ոստիկանությունը, ամբողջը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու, սա կասեցնել հնարավոր չէ»:

Հարցին, թե եթե ակցիաները շարունակվեն, քանի օր կպահանջվի, որ ընդդիմությունը հաջողության հասնի, նա պատասխանեց. «Կախված է մեր ժողովրդից: Ինձ թվում է՝ քիչ է մնացել: Ամեն ինչ հրաշալի է, ժողովուրդը ոտքի է ելել, չեն հասցնում, ո՞ր մեկին բռնեն, չեն կարող մի քանի հարյուր հազար մարդ բռնել: Հա թող բռնեն, բռնում են էլ, խփում էն էլ, ինչ կարան, անում են, բայց ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա, մնացել է այս մի քանի ոստիկանների հույսին:

Իմիջիայլոց, ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ես չգիտեմ՝ ում կողմից են ղեկավարվում: Արդեն գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն: Ես դեմքերով ֆիքսել եմ դրանց, նորից զգուշացնում եմ՝ ագրեսիվ, լկտի, շառ, սադրանք: Բայց ամեն ինչ որոշված է, Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստենք»։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ