Արտաքին 8 ամիս առաջ - 19:54 26-01-2026

Իրանում զոհերի թիվը մոտենում է 6 հազարի. HRANA

Իրանում հունվարի 8-ին և 9-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված բախումների զոհերի թիվը մոտենում է 6 հազարի։ Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող իրանական իրավապաշտպան կառույցների մեկը՝ Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA), գրում է «Ազատությունը»:

Կազմակերպության պնդմամբ՝ այս պահին իրենց կողմից հաստատված զոհերի թիվն է 5848։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, մնացյալը՝ ցուցարարներ։ «Առնվազն 41 հազար 283 մարդ ձերբակալվել է», - հավելել է իրավապաշտպան կազմակերպությունը։

TIME հանդեսի այսօրվա հրապարակման համաձայն էլ՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները