Արտաքին 4 տարի առաջ - 15:56 02-11-2021

ՌԴ-ում COVID-ից մահացությունը մոտենում է օրական 1.2 հազարի

Անցած մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1178 մարդ. սա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին են վկայում օպերատիվ շտաբի այսօրվա՝ նոյեմբերի 2-ի տվյալները։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնությունում հիվանդության զոհ է դարձել 240.871 մարդ։

Ընդ որում, օրական աճը մեկ շաբաթվա ընթացքում հասել է նվազագույնի՝ 39.008 դեպք։ Համավարակի ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 8.593.200 անգամ։

Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում առողջացել է 30.905 մարդ, իսկ ընդհանուր առմամբ COVID-ից բուժվել է 7.412.631 մարդ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը