Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:10 25-01-2026

Կոտայքի մարզում բախվել են Kia-ն ու 2 Mercedes-ները., որոնցից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել մի քանի մետր քարե պաշտպանիչ պարիսպը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում