Ներքին 2 տարի առաջ - 21:35 25-11-2023

Կոտայքի մարզում Opel-ը բախվել է պարեկների Toyota-ին, ապա՝ Mercedes-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող (քանի որ հանդիպակաց գոտում ճանապարհաշինարարները կատարում էին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ) Mercedes -ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդները, այդ թվում պարեկները, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող