ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Իսրայել՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Տեղեկությունը հաղորդում է Axios-ը։
«Ուիթքոֆը և Քուշները շաբաթ երեկոյան ժամանել են Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպման համար, որը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա Ռաֆահ սահմանային անցակետի վրա»,– ասվում է հրատարակության մեջ։