Արտաքին 4 ամիս առաջ - 21:37 14-06-2026

Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշակով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան, փոխանցում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:

Երկու նախագահները խոսել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրի մասին։

Ուշակովն ասել է, որ Թրամփը Պուտինին հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է, Կրեմլի առաջնորդն էլ գոհունակություն է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեն։

«Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնությունը մոտ է, և ինքը հույս ունի, որ բարդ, սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվող բանակցությունների արդյունքները շուտով կարող են հրապարակվել», - ասել է Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ամերիկա-իրանական հակամարտությունը, դատելով իրավիճակից, հաջողվում է զսպել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում