Արտաքին 8 ամիս առաջ - 23:57 24-01-2026

Ողբերգություն Սիդնեյում. 12-ամյա պատանին մահացել է շնաձկան հարձակումից

Սիդնեյի հիվանդանոցներից մեկում մահացել է 12-ամյա Նիկո Անտիչը, ով ծանր վնասվածքներ էր ստացել Սիդնեյի նավահանգստում՝ շնաձկան հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի էր ունեցել Վոկլյուզ արվարձանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 9 կիլոմետր հեռավորության վրա։

Ըստ ականատեսների և ոստիկանության հաղորդագրության՝ Նիկոն ընկերների հետ ժայռից ջուրն էր թռչում, երբ ենթարկվել է գիշատչի հարձակմանը։ Շնաձուկը պատանուն հասցրել է երկու ոտքերի խորը վերքեր։ Ընկերներին հաջողվել է տղային դուրս բերել ափ և ահազանգել շտապօգնության ծառայությանը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը՝ արյան մեծ կորստի պատճառով։

Ծնողները պաշտոնական հայտարարության մեջ իրենց որդուն նկարագրել են որպես «կյանքով լի, մարզասեր և բարեկամական» անհատականություն։

Այս ողբերգությունը վերջին երկու օրվա ընթացքում Նոր Հարավային Ուելսի ափերին գրանցված չորս հարձակումներից մեկն է։
,
Փորձագետները նշում են, որ վերջին շրջանի տեղատարափ անձրևները ստեղծել են այսպես կոչված «իդեալական փոթորկի» պայմաններ։ Անձրևաջրերը ջուրն են լցնում տիղմ և սննդարար նյութեր, ինչը գրավում է շնաձկներին։ Սննդի առատությունը գիշատիչներին ստիպում է ավելի մոտ գալ ափին՝ որս անելու համար։Անցած շաբաթվա ընթացքում Ավստրալիայի արևելյան ափին արձանագրվել են ևս մի քանի միջադեպեր.

Սիդնեյի հյուսիսային լողափերում մարզիկին հաջողվել է անվնաս դուրս գալ ջրից։

27-ամյա տղամարդը և 39-ամյա սերֆինգիստը ստացել են կյանքի համար վտանգավոր վնասվածքներ տարբեր ափամերձ գոտիներում։

Իշխանությունները ժամանակավորապես փակել էին քաղաքի բոլոր լողափերը։ Թեև դրանց մեծ մասն արդեն վերաբացվել է Ավստրալիայի օրվան նվիրված տոնական օրերին, փրկարարները հորդորում են քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ