Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:30 24-01-2026

Տեր Արտաշեսից խլում են եկեղեցին, Վենսը կայցելի նաև Ադրբեջան, Թուրքիայում երկրաշարժ է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 24-ի ամփոփ լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ․

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սա տհաճ պատերազմ էր, 8 պատերազմներից մեկը, որը ես ավարտել եմ, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։

Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։

Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին»,- գրել է նա։


Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։

Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։

Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմը։

Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ նշելով, որ շուրջ 40 աշակերտ չի կարողացել մասնակցել քննությանը, սակայն բոլոր դիմորդները պետք է ունենան քննություններին երկու անգամ մասնակցելու իրավունք։

«Գնահատման և թեստավորման կենտրոնը ԿԳՄՍՆ-ի հետ քննարկումների արդյունքում որոշել է, որ եղանակային պայմանների պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար փետրվարի վերջին կկազմակերպվի միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Այսինքն՝ այդ 40 հոգու մեջ կարող են լինել նաև այնպիսիք, որոնք պարզապես չեն ներկայացել, սակայն եթե պարզվի, որ հատկապես եղանակի պատճառով չեն կարողացել հասնել քննությանը, ապա մոտ 4 տասնյակ դիմորդների՝ Սիսիանի տարածաշրջանից, Սիսիանի վարժարանի և քոլեջի սովորող աշակերտների համար կկազմվի նոր թեստ՝ համարժեք գործող թեստին։ Քննությունը կկազմակերպվի փետրվարի վերջին, որպեսզի նրանք ևս կարողանան օգտվել տարվա ընթացքում երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ