Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 22:18 23-01-2026

Այս իշխանությունը վարի է տվել գյուղատնտեսությունը. ֆերմեր


2018 թվականին Շիրակի մարզում գրանցված է եղել 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2024 թվականին՝ 67.8 հազար։ Գյուղացիներն իրենց պատճառներն ունեն անասնապահությամբ չզբաղվելու համար։ Ասում են` անասնապահությամբ զբաղվելն էլ ձեռնտու չէ, որովհետև կառավարությունը օրը մի խնդիր է ստեղծում իրենց համար։

Oragir.News-ի հետ զրույցում ֆերմեր Վարդան Իկիլիկյանն ասում է. «Ոչ միայն անասնապահությունն է անկում ապրում, այլև հողագործությունը։ Հանրապետության վարելահողերի 60%-ը չի մշակվում։ Անասնապահությունը բնականաբար պետք է անկում ապրեր, որովհետև համայնքներում անասնաբույժներ չկան, սպասարկում չկա, ՍԱՏՄ ծառայություն չկա։ Հասարակ դաբաղ եղավ, տեսաք, թե ինչ բարձիթողի վիճակ էր, հակահամաճարակային միջոցառումներ չձեռնարկվեցին։ Հիմա էլ մարդկանց ստիպում են, որ սպանդանոցներում մորթը կատարեն, բայց սպանդանոցները հարյուրավոր կիլոմետրեր հեռու են։ Ժողովրդին ուղղակի զզվեցրել են, մարդիկ չեն ուզում ո՛չ հողագործությամբ զբաղվեն, ո՛չ անասնապահությամբ»։

Ֆերմերի խոսքով` այս իշխանությունը վարի է տվել գյուղատնտեսությունը, որովհետև խելքները ոչ մի բանից չի հասնում։

«Գյուղատնտեսությունը հետին պլան է մղվել, այն կառավարվում է էկոնոմիկայի նախարարության վարչության կողմից, որտեղ նույնիսկ մասնագետներ չկան։ Ասֆալտը, դպրոցն ու մանկապարտեզն են դարձել մեր գրավականը, մինչդեռ անվտանգային հարցերից է գյուղատնտեսությունը։ Հիմար կառավարման սիստեմ է ձևավորվել, դրա համար էլ էս վիճակն է։ Տնտեսության զարգացման համար ոչ մի բան չի արվում, իսկ ինչ ծրագիր էլ որ ձևի համար անում են, օգուտ չի տալիս»,- շարունակում է Վարդան Իկիլիկյանը։

Շիրակցի ֆերմերն ասում է, որ գյուղացիները նաև գյուղմթերքի իրացման խնդիր ունեն։ Իրենց ամիսների չարչարանքը երբեմն ստիպված են ջրի գնով իրացնել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի