Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:18 23-01-2026

Միայնակ կնոջ վարչապետի նախարարը. ինչպես է ՔՊ-ն ծաղրում քաղաքացուն

Ավտորիտար իշխանությունները հնարավորինս փորձում են թաքցնել ժողովրդի հանդեպ ատելությունն ու արհամարհանքը, իսկ ՔՊ-ականներն անթաքույց ցուցադրում են իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։

Երեկ Աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ տեղի ունեցած մի դեպք։ Թորոսյանը պատմել է, որ պաշտոնյային տեղեկացրել են միայնակ մի կնոջ սոցիալական բարդ խնդիրների մասին: Պաշտոնյան զանգահարել է, հեռախոսից այն կողմ նրան ներկայացրել են այդ կնոջ ծանր սոցիալական վիճակը, խնդիրները, ու երբ պաշտոնյան հարց է ուղղել, թե ով է իր հետ հեռախոսով խոսում, տղամարդը պատասխանել է՝ միայնակ կնոջ ամուսինը:

Ի՞նչ է սա՝ հորինվա՞ծք, ծա՞ղր, արհամարհա՞նք։ Սա աբսուրդի՞ ժանր է, թե՞ սյուռեալիստական գործ։

Առաջին հայացքից՝ սա ծաղր է քաղաքացու հանդեպ։ Աղքատությունը աղետալի չափերի է Հայաստանում։ Իշխանություններն սոցիալական խնդիրները չեն լուծում, տնտեսությունը չեն զարգացնում, նոր աշխատատեղեր չեն ստեղծում, երջանկության համախառն համաթիվը չի բարձրանում, գործազրկությունը չի կրճատվում։ Իսկ երբ մարդն իր խնդրով դիմում է Արսեն Թորոսյանի գործընկերոջն, ապա վերջինս խնդրում է Արսեն Թորոսյանին, որ այդ մարդու պատմությունը հրապարակեն ու հրապարակավ ծաղրի ենթարկեն, ամոթանք տան, ծիծաղեն նրա վրա։

Ենթադրելի է, որ սա է ՔՊ-ի սոցիալական քաղաքականությունը, որը ներկայումս որոշում է Արսեն Թորոսյանը։ Նրան հավանաբար՝ թվում է, թե եթե աղքատ, սոցիալապես խոցելի, խեղճ մարդուն հրապարակավ ծաղրի ենթարկի, ապա վերջինս այլևս չի դիմի իշխանություններին։ Նույնիսկ եթե իշխանավորները հետաքրքրվեն մարդու սոցիալական վճակով, մարդը կստի, կթաքցնի իր ողորմելի վիճակը, կձևացնի, թե իր մոտ ամեն ինչ լավ է, որ չարժանանա Արսեն Թորոսյանի հրապարակային ծաղրին։ Եվ արդյունքում կստեղծվի կեղծ պատկեր, թե ՀՀ-ում սոցիալական խնդիրները կրճատվել են ու մարդիկ երջանիկ են Արսեն Թորոսյանի աշխատանքի արդյունքում։

Փողոցում կարելի է տեսնել թշվառ, խեղված, հոգեկան խնդիր ունեցողի, մուրացկանի, որոնք ողորմելի տեսք ունեն։ Մարդկանց մի մասը նրանց խղճում ու մանրադրամ է տալիս, մի մասը շրջանցում՝ չտեսնելու տալով։ Սակայն կան մարդիկ, որոնք ծաղրում են այս կարգի ողորմելի թշվառականներին, ծիծաղում նրանց վրա, հրապարակավ ստորացնում, ցուցադրելով արհամարհանք, զզվանք։

Արսեն Թորոսյանը ու նրա գործընկեր բարձրաստիճան պաշտոնյան իրենց դրսևորում են այս վերջին շարքի մարդկանց պես։ Այս առումով՝ Արսեն Թորոսյանի վերը բերված պատմությունն ուղղված է շարքային ՔՊ-ականներին։ Այն, հավանաբար, կընկալվի որպես ուղիղ ցուցում, թե ինչպես պետք է վարվեն իսկական ՔՊ-ականները ողորմելիների հետ։ Այսինքն՝ պետք է հրապարակավ ծաղրի ենթարկեն սոցիալապես խոցելի մարդկանց, որ վերջիններս թաքնվեն, չերևան, ու ստեղծվի պատրանք, թե սոցիալական խնդիրները կրճատվել են։

Ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություններում գերակա են մարդասիրական մոտեցումները։ Պաշտոնյաները, քաղաքականություն որոշողները մարդասիրական խիզախության օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է հոգատար վերաբերմունք դրսևորել մարդու նկատմամբ, հաղթահարել աղքատությունը, խնդիրներ ունեցող մարդուն ներառել սոցիալական ծրագրերում, նրան վերաբերվել որպես հասարակության լիիրավ անդամի և այլն։ Իսկ ՔՊ-ն ընտրել է հեղափոխական ճանապարհ՝ ծաղրում է մարդուն, հրապարակավ ամոթանք տալիս, խայտառակում նրան, լռեցնում ու փակում թեման։

Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ այս պատմության քողարկված հեղինակը՝ Արսեն Թորոսյանի հիշատակած բարձրաստիճան պաշտոնյան հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ նրա կողմից է ուղղորդվում արհամարհանքն ու ծաղրը սոցիալական խնդիրներ ունեցողների հանդեպ։ Այսինքն՝ միայնակ կնոջ խնդիրն ուղղվել է վարչապետին, վերջինս փոխանցել է նախարար Թորոսյանին, նրան հրահանգելով հրապարակել այն։ Հետևապես ենթադրելի է, որ մարդու հանդեպ ծաղրի ու արհմարհանքի քաղաքականության իրական հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Պարզ չէ, թե ինչո՞ւ են ընտրությունների նախաշեմին հրապարակավ ծաղրի ենթարկում քաղաքացուն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ