Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային: Այս մասին ահազանգել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա պատմում է, որ իր փաստաբան գործընկերներից մեկի անչափահաս երեխան տնից դուրս է եկել պարապմունքի գնալու համար, շքամուտքի մոտ նրան մոտեցել է մի մեքենա, որի վարորդը փորձել է համոզելով նրան նստեցնել մեքենա, ասել է՝ մայրը տեղյակ է, կգնան, քաղցրավենիք կգնեն։ Երեխան հասկացել է, որ մի բան այն չէ, ու դիմել է փախուստի, վարորդն էլ՝ իր հետևից։
«Երեխան զանգել է հորը, նա էլ հաղորդում է տվել, սակայն մինչև հիմա ոստիկանությունը ոչինչ չի անում։ Հանցանքը կատարվել է Երևանի բանուկ հատվածում, երեխան էլ մանկահասակ է, մինչև 12 տարեկան, ու ոստիկանները մինչև հիմա ոչինչ չեն արել»,– ասել է փաստաբանը։
Ավելին՝
տեսանյութում: