Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:07 21-01-2026

Միշիկն էլ ա գլուխը պատին տվել, ասողն էլ, չհամարձակվեք դուս տալ. Փաշինյանը՝ իրեն փող տալու մասին

Բա դուք եկել էիք, որ թալանածը հավաքեիք, ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք․ այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին։

«Խոսում եք ծրարով փող բաժանելու մասին, եթե դա նախկինում արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք դուք նույնն անում ուղղակի պետական բյուջեից»,- նշեց Գրիգորյանը։

Փաշինյանն ի պատասխան նշեց, որ այդկերպ կոռուպցիայի մակարդակը ձգտելու է զրոյի, ինչը կարևոր քաղաքական ձեռքբերում է, սա ներդրում է աղքատությունը վերացնելու ուղղությամբ:

Աննա Գրիգորյանը նշեց, որ մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, որ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, Նիկոլ Փաշինյանն է:

Ի պատասխան՝ Փաշինյանը հունից դուրս եկավ. «Էդ ի՞նչ եք դուս տալիս, ի՞նչ ա նշանակում ապացուցված դեպք ա: Գլուխը Միշիկն էլ ա պատին տվել, ասողն էլ ա պատին տվել, կասկածողն էլ հետն ա պատին տվել: Ով որ տենց բան ա ասում, ասում եմ՝ չհամարձակվեք դուս տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի