Սպորտ 7 ամիս առաջ - 19:22 21-01-2026

Եվրոպական մի շարք երկրների հավաքականներ հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը տարեսկզբին հագեցած է մարզական հավաքներով։ Ըմբշամարտի մարզադահլիճում Հայաստանի հավաքականը մեծաքանակ ըմբիշներով է նախապատրաստվում առաջիկա մրցաշարերին։

Հայաստանի հավաքականի հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաև Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները։

Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով կարևոր է տարին սկսել ծաղկաձորյան հավաքով:

«Ծաղկաձորում ամենադժվար հավաքներն են տեղի ունենում։ Սպորտային համալաիրում շատ լավ պայմաններ են։ Եթե այստեղ լավ հավաք ենք անցկացնում, ապա ամբողջ տարին լավ մարզավիճակում ենք լինում։ Այս տարի ունենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություն ու պետք է ամեն ինչ անեմ, որ նվաճեմ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունը»,- ասում է Արսեն Հարությունյանը։

Ավստրիայի հավաքականի մարզիչ Բոդի Յենյոն նույնպես տպավորված է մարզահամալիրի ենթակառուցվածքներով ու Ծաղկաձորի կլիմայական պայմաններով։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Այս մարզաբազան հիանալի է։ Սնունդը շատ համեղ, մարզադահլիճում ունենք 5 մրցագորգ։ Եղել եմ շատ այլ երկրներում, բայց այստեղ, ամեն ինչ այլ է։ Հիանալի է, որ մենք այստեղ ենք ու մարզվում ենք հայ ըմբիշների հետ»,- նշել է Ավստրիայի հավաքականի մարզիչը։

Վերջերս միջազգային լիցենզիա ստացած լողավազանը նույնպես աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Օրեր առաջ ուսումնմարզական հավաքն ավարտեցին գերմանացի լողորդները, իսկ այս օրերին հավաք են անցկացնում Ռուսաստանի, Բելառուսի, Հունաստանի ու Մոլդովայի հավաքականների 100–ից ավելի լողորդներ նախապատրաստվում են տարվա կարևորագույն մրցաշարերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ