Ներքին 8 ամիս առաջ - 17:42 21-01-2026

Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են

2025 թվականի հունիսի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Դիլանչյանը։ Մահը վրա հասավ ոչ թե հիվանդության կամ դժբախտ պատահարի, այլ՝ դաժան ծեծի հետևանքով։ Այսօր նրա այրին՝ Մարիամ Հովհաննիսյանը, դեռ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր ամուսնուն և որդուն դաժանորեն ծեծի ենթարկած անձինք շարունակում են գտնվել ազատության մեջ, իսկ նրանց արարքը որակվել է ոչ թե որպես սպանություն, այլ ընդամենը խուլիգանություն։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում կինը ասաց․ «2025 թվականի հունիսի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գազալցակայանում ամուսնուս վրա հարձակվել է Անաստաս Բաբալարյանը մի խումբ անձանց հետ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել ամուսնուս, մեր 23-ամյա որդուն ու նրա ընկերոջը։ Ամուսնուս մեծ դժվարությամբ տեղափոխեցինք Երևան, սակայն նա հաջորդ օրը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Իսկ որդիս փորձել է ընդամենը պաշտպանել իր հայրիկին»։

Կնոջ խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հստակ է․ մահը վրա է հասել գլխին բութ գործիքով հասցված չորս հարվածների հետևանքով։ Այնուամենայնիվ, գործի ընթացքը, նրա համոզմամբ, ավելի շատ հիշեցնում է ոչ թե արդարության որոնում, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Ծեծի ենթարկողներից երկուսին տվել են տնային կալանք, իսկ գործը որակել են խուլիգանություն։ Քննիչ Աղասի Դանիելյանը ինձ փաստացի կանգնեցրեց ընտրության առաջ․ կամ համերաշխության եկեք, կամ Տիգրանի ու Սևակի վրա հոդված եմ դնում ու գործը ուղարկում դատարան։ Արդյունքում հենց այդպես էլ եղավ»,– ասում է Մարիամ Հովհաննիսյանը։

Նա չի հասկանում՝ ինչու են դատարան ուղարկվել իր որդու և նրա ընկերոջ գործերը, մինչդեռ այն անձինք, որոնց գործողությունների հետևանքով մարդ է մահացել, շարունակում են մնալ ազատության մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան