Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 12:19 21-01-2026

Թրամփը չի մեկնի Փարիզ՝ Մակրոնի հրավերով կազմակերպված G7-ի հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեկնի Փարիզ, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի երկրների արտակարգ հանդիպում է հրավիրել՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրադրությունը և մաքսատուրքերը քննարկելու համար։

Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված իր երկրորդ նախագահական ժամկետի մեկ տարվան։

Թրամփը նշել է, որ չի մեկնի հանդիպմանը, որովհետև Մակրոնը շատ երկար չի ղեկավարելու Ֆրանսիան։ Թրամփը նաև նշել է, որ Մակրոնը «լավ մարդ է» և իր ընկերն է։ Էմանուել Մակրոնի նախագահության ժամկետն ավարտվելու է 2027 թվականին։

Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր Մակրոնի կողմից իրեն ուղարկված հաղորդագրությունը՝ գագաթնաժողով անցկացնելու առաջարկով։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները