Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 19-01-2026

Փաշինյանը ձեռքբերում չունի, անդառնալի կորուստներից բացի․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության և «ձեռքբերումների» թեման շարունակում է մնալ հասարակական քննարկումների կենտրոնում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին՝ բաժանված երկու մասի։

Արցախից տեղահանված մի կին չափազանց կտրուկ գնահատական տվեց․ «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը Ադրբեջանի համար ա, ոչ թե մեր։ Հողերը ծախեց, երեխեքին սպանեց, 11 հազար հոգու հաշմանդամ սարքեց։ Ինքը ձեռքբերում չունի, պետք ա ռադը քաշի, գնա էս երկրից։ Ես Նիկոլից ավելի շատ ատում եմ իրան ընտրողներին»։

Մի տղամարդ, լսելով հարցը, հրաժարվեց շարունակել զրույցը․ «Էդ ապուշի մասին էնքան հարց են տվել, մարդ չի ուզում խոսա»։

Մեկ այլ անցորդ ասաց․ «Որ մենք աղքատ ենք»։

Մի կին էլ նշեց, որ որևէ դրական արդյունք չի տեսնում․ «Չկա էդպիսի բան՝ կորուստներից բացի»։

Նմանատիպ գնահատական հնչեց նաև մեկ այլ տղամարդուց․ «Նա ձեռքբերումներ չունի, միայն վատը՝ ինչը որ պատճառել է ժողովրդին»։

Մի կին նշեց․ «Շատ ա, շատ։ Ես շատ հարգում եմ, սիրում եմ»։

Մեկ այլ հարցված շարունակեց. «Ես վատ բան չեմ տեսնում, ո՞ր մեկն ասեմ ձեռքբերումներից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան