Ներքին 8 ամիս առաջ - 18:33 19-01-2026

Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է. «Հետք»

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

2025 թվականին (2024 դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։
Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։

Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին պարտքը կազմել է 7.5 մլրդ դոլար, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով կամ 17.3%-ով։ Այսինքն՝ ընդհանուր պետական պարտքի աճը պայմանավորված է առավելապես ներքին պարտքի աճով։ Ներքին պարտքը մեծապես ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերից է գոյանում։
Ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Դրամային հաշվարկով՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պարտքը կազմել է 2.9 տրիլիոն դրամ։

Նույն ընթացքում արտաքին պարտքն աճել է 9%-ով կամ 0.6 մլրդ դոլարով՝ կազմելով 7 մլրդ դոլար։ Դա միջազգային կազմակերպություններից ու տարբեր պետություններից վերցված արտաքին վարկերն ու փոխառություններն են, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերը կամ նույն՝ եվրոբոնդերը, և փոքր մասն էլ՝ Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերն են։

Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մարում է նաև հին պարտքերը։
2025-ը ծանր տարի էր պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։ Դա ներառվեց Հայաստանի արտաքին պարտքի մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան