Արտաքին 9 ամիս առաջ - 14:23 18-01-2026

Դեմոկրատները եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումն արգելափակելու նախագիծ կներկայացնեն

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը օրինագիծ կներկայացնի՝ արգելափակելու եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը։

«Դեմոկրատները նախագիծ կներկայացնեն՝ միտված այդ մաքսատուրքերի արգելափակմանը, քանի դեռ դրանք ավելի շատ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ