Արտաքին 3 տարի առաջ - 11:01 07-12-2022

ԱՄՆ-ի Սենատում չնչին տարբերությամբ գերակշռող ուժ դարձան դեմոկրատները

ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակից Հերշել Ուոքերից, ինչի շնորհիվ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49:

Գործող Սենատում երկու կուսակցությունների տեղերը հավասարապես են բաշխված՝ յուրաքանչյուրն ունի 50 տեղ: Չնայած ընտրությունների արդյունքներով արձանագրված չնչին տարբերությանը՝ դեմոկրատներն այժմ մեծամասնություն կկազմեն սենատի բոլոր հանձնաժողովներում, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի արագ մշակել օրենքներ, ավելի հեշտությամբ հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածուներին, ունենալ ավելի մեծ աշխատակազմ և մեծ բյուջե:

Ջո Բայդենը հեռախոսազանգով շնորհավորել է Ռաֆայել Ուորնոքին ընտրվելու առթիվ:
Ըստ CNN-ի՝ այս ընտրություններն առանձնացան նրանով, որ գործող 29 սենատորներից յուրաքանչյուրը, ով առաջադրվել էր վերընտրվելու համար, հաղթեց: Սա առնվազն 100 տարվա ընթացում առաջին դեպքն է, երբ վերընտրվելու համար պայքարող ոչ մի գործող սենատոր չի պարտվել:

Միջանկյալ ընտրությունների արդյունքներով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, որոնք ունեն 222 տեղ: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ունեն 213 տեղ:

ԱՄՆ-ի 118-րդ կոնգրեսի առաջին նիստը տեղի կունենա 2023 թ.-ի հունվարի 3-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում