Արտաքին 9 ամիս առաջ - 09:33 16-01-2026

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ: Այս մասին Մաչադոն հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։

Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ դաշնակցի ներուժը:

Հինգշաբթի երեկոյան սոցիալական ցանցում Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին. «Մարիան ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակ իմ կատարած աշխատանքի համար»:

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն մինչ այս հայտարարել էր, որ մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել կամ փոխանցվել ուրիշներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը