Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 21:57 13-01-2026

Իրանում ձերբակալվել է ԱՄՆ–ի և Իսրայելի հետ կապ ունեցող մոտ 300 մարդ

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է 297 մարդու, որոնք առնչություն ունեն Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետ։

Այս մասին հայտնել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

«Հասարակական անվտանգության ապահովման ոստիկանական վարչության պետը հայտնել է անկարգությունների 297 մասնակցի ձերբակալության մասին, որոնք կապված են ամերիկյան և իսրայելական կազմակերպությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։