Ներքին 6 ամիս առաջ - 14:21 13-01-2026

Չարենցավանի դեպքերով կալանավորվել է «Տարզանը», նրա որդիներից մեկին տնային կալանք են տվել

MakaryanNews-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին Չարենցավանում տեղի ունեցած 23-ամյա երիտասարդի սպանության դեպքով կալանավորվել է քրեական պատմություններով հայտնի, «Տարզան» մականունով Արմեն Խալաթյանը, իսկ նրա որդիներից մեկի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ ավելի մեղմ է վարվել` բավարարվել է վարչական հսկողություն սահմանելով:

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թ. «Տարզան» մականունով Արմեն Խալաթյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն համարվող նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանների հետ, քրեական աստիճանակարգություն ձևավորելու և ուրիշից փող «խլելու» մեղադրանքով կալանավորվել էր, հետո դատարանը բարեհաճ էր գտնվել նրա նկատմամբ ու տնային կալանք, ապա` վարչական հսկողություն էր սահմանել:

Դեպքի օրը, ասում են, թե´ Խալաթյանը, թե´ նրա որդիներից մեկը գտնվել են պրոբացիոն ծառայության կողմից վարչական հսկողության ներքո: բայց դա իրենց չի խանգարել հերթական վիճաբանության մեջ ընկնել, ինչն ավարտվել է դանակահարությամբ և կրակոցներով:

Վիճաբանությունն էլ, որոշ տեղեկություններով, սկսվել է քաղաքային զբոսայգում իրար թարս նայելուց, ինչը հետո արդեն տարբեր զենքերի կիրառմամբ` շարունակվել է ՎՏԲ բանկի խաչմերուկում:

MakaryanNews-ի տեղեկություններով՝ բուն սպանությունը կատարելու մեջ հենց ինքը` «Տարզանն» է մեղադրվում:

Ի դեպ, սպանված 23-ամյա Սեյրան Խալաֆյանին, ասում են, շամփուրով են սրախողխող արել: Երեկ երիտասարդի հուղարկավորությունն էր: Նա միակողմանի ծնողազուրկ էր, համեստ ընտանիքի զավակ, ուներ մայր ու եղբայր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից