Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 08:43 10-01-2026

1 տոննա կոկայինի գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ով է նա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա Կոկայինի հանրահռչակ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի եւս մեկ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել։

Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս «ՄՐԳԵնԻ»ՍՊԸ-ի փաստացի տնօրեն Գագիկ Բադալյանն է։

Հայտնել էինք, որ Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային ՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է: Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին:

Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկային» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկային» տեսակի թմրամիջոցը:

Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը , Լևոն Աթաջանյանը , ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը , Գագիկ Բադալյանը: Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում: Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։

Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։

Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։

Մոտ 2 տարի Քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը, արդյունքում գործը մտավ դատարան։ Ինչ է սպասվում՝ կհետևենք գործի ընթացքին։

Փաստացի 1տոննա կոկային գործը դատարանում է ,իսկ ընկերության ղեկավարները,որի միջոցով թմրանյութը հայտնվեց Հայաստանում,չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
18:56 Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից. Մեդվեդև
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա