Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված գյումրեցի բլոգերը Արթուր Ադամյանն է, ով «Մեր ձևով» շարժման անդամ է։
Oragir.News-ը կապ է հաստատել բլոգերի հետ։
«Այս պահին «Գյումրի» բժշկական կենտրոնում եմ, փառք Աստծո՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ հետաքրքրվելու և աջակցության համար»,- հայտարարեց Արթուր Ադամյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևան-Գյումրի ճանապարհին` Արագածոտնի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։