Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 10:27 09-01-2026

Կուբան թելից է կախված. Թրամփ

Կուբան լուրջ դժվարությունների մեջ է։ Նա դեռ լիովին չի փլուզվել, բայց բավականին մոտ է։ Կուբան կախված է թելից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կուբայի ժողովուրդը շատ ուժեղ է։ Մարկո Ռուբիոն կուբայական արյուն ունի։ Կարծում եմ՝ նա բավականին լավ աշխատանք է անում, այդպես չէ՞։ Ուր էլ որ նա գնա, մենք հաջողության կհասնենք», - նշել է Թրամփը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թրամփն ասել էր, որ Կուբան, կարծես, փլուզման եզրին է։ «Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք մնալու ջրի երեսին, եթե ընդհանրապես մնան, բայց Կուբան այս պահին եկամուտ չունի։ Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստացել են Վենեսուելայից, վենեսուելական նավթից»,- ասել էր ԱՄն նախագահը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները