Կարապետյանից Պարսեղով իջնող փողոցը շատ վտանգավոր վիճակում է։ Ճանապարհը ամբողջությամբ սառույց է դարձել։ Ո՛չ աղ, ո՛չ էլ ավազ կա, այն պարագայում, երբ փողոցը կտրուկ թեքություն ունի։
Oragir.News-ին բնակիչներից տեղեկացրին, որ 12 տարեկան տղա երեխան իջել է, որ աղբը թափի, սայթաքել է ու ընկել։ Երեխան գլուխն է խփել, բժիշկները ասել են՝ ուղեղի ցնցում է ստացել։
Մարդիկ ասում են, որ մեքենաներն էլ են սահում, չեն կարողանում կանգնել ու հարվածում են տան պատերին։ Փողոցով անցնելը վտանգավոր է թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։
Բնակիչները պահանջում են, որ պատասխանատուները արագ միջոցներ ձեռնարկեն և մաքրեն փողոցը սառույցից։