Ուղիղ եթեր
Արտաքին 9 ամիս առաջ - 20:26 08-01-2026

Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել

Թուրքիայի և Հունաստանի սահմանին՝ Մերիչ (Էվրոս) գետի շրջանում, զինված բախում է տեղի ունեցել միգրանտների և մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Միջադեպի հետևանքով մեկ միգրանտ ծանր վիրավորվել է։

Վիրավորը տեղափոխվել է Հունաստանի Դիմետոկա քաղաքի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է։

Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը կարող է կապված լինել միգրանտների մաքսանենգությամբ զբաղվող մարդկանց միջև եղած անհամաձայնությունների և առաջնորդությունը ստանձնելու համար մղվող պայքարի հետ։ Այս տեսակետը հիմնվում է նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի վրա:

Հունական և թուրքական կողմն ուժեղացրել է սահմանային գոտու հսկողությունը, որտեղ լայնածավալ ուսումնասիրման գործողություններ սկսվել։ Թուրքիայում դեպքի առթիվ հետաքննություն է հարցուվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները