Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:02 07-01-2026

Թրամփը հրապարակել է ԱՄՆ կառավարությունից` ներգաղթյալների հայցած պետական աջակցության քանակական ռեյթինգը

Թրամփը հրապարակել է ԱՄՆ կառավարությունից` ներգաղթյալների հայցած պետական աջակցության քանակական ռեյթինգը:

Նախագահը դա արել է` ցույց տալու համար, որ ամերիկյան պետությանը ներգաղթյալները կեղեքում են:
Պատահական չէ, որ այդ սև ցուցակի առաջին տասնյակում են Սոմալին, Աֆղանստանը և Կոնգոն: Աղքատագույն երկրներ, որոնցից Սոմալին հայտնի է որպես ֆինանսական մախինատորներ զանգվածաբար արտահանող նախկին պետություն - այժմ տարածք:
Նրանց հաջորդում է Հայաստանը, որ 12-րդ տեղում է:

Ցուցակում տասնյակ ներգաղթյալների երկրներ կան, բայց ամենաամոթալին հենց առաջին հորիզոնականներն են:

Պետությանը քցելու, թալանելու, «տուն պահելու», «էրեխեքի հԸմար անելու», ոչ թե արդեն փաստացի իր, այլ` «օտարի պետությունը թալանելու» հավերժ, անմահ և սուրբ գաղափարաբանությամբ կա միայն մի բացառիկ առաջատար աշխարհում: Հոգեբանությունը նույնն է, ուր էլ որ լինի: Քցել, խաբել, գողՆալ, կՊցնել, քերել և այլն: Սկսած սեփականից` ավարտած ուրիշնինով, որ այդպես էլ երբեք սեփական չի դառնում:

Թրամփը պատահական չէ, որ հրապարակել է այդ ցանկը: Ցանկի չեմպիոնների հանդեպ նրա վարչակազմն ամենայն հավանականությամբ խիստ մեթոդներ է սկսելու կիրառել: Սոմալեցիների նկատմամբ արդեն իսկ կիրառում է նրանց գետտոներում, որ Մինեսոտա նահանգում են կենտրոնացած: Հավանաբար կարող են և սահմանափակվել վիզաների տրամադրումը, կամ չեղարկվել տրամադրվածները: Անկասկած է, որ շուտով առաջին հորիզոնականների գետտո-անկլավներում կարող են և տնտեսական ստուգումներ սկսվել:

Արդար է: Հասնում է:

Այս մասին գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան