Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:50 04-01-2026

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի բնակարանը՝ պատճառելով մոտ 45 մլն դրամի վնաս

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու արդեն տեղում տան սեփականատեր 55-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց տան պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել տունը և գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանի սեփականատերը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենն է և նրա բնակարանից գողացել են 18 հազար ԱՄՆ դոլար, 18 միլիոն ՀՀ դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոցներ, 7 հատ ադամանդե քարերով թանկարժեք մատանիներ, 4 հատ շղթա և մեծ քանակի ադամանդե քարեր։

Տուժածը քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան