Ներքին 10 ամիս առաջ - 22:20 01-01-2026

Որքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար

Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։

Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց փոխանցել են թուրքական ընկերությունները։

Նշենք, որ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար 2023 թվականին ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել։
Ավելի ուշ նրանք սկսել են Հայաստանի օդային տարածքն օգտագործել նաև երրորդ երկրներ թռիչքների համար։

Հավելենք, որ ի պատասխան հարցման, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է նաև, որ նշված գումարների փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ